Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը դարձել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողը

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը դարձել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողը

PanARMENIAN.Net - Ջերմուկում ավարտվել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը: Հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը: Նա վերջին իններորդ տուրում միավորները կիսեց Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան) հետ և 7 միավորով գրավեց առաջին տեղը:

Կոնստանտին Շանավան (Վրաստան) 0,5 միավոր պակաս վաստակեց և գրավեց երկրորդ տեղը, երրորդ արդյունքը ցույց տվեց Տուրովը 6,5 միավորով:

Հուշամրցաշարին մասնակցել է 71 շախմատիստ 6 երկրից, որոնցից 19 գրոսմայստերներ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 15 հազար դոլար է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---