Տիգրան Դավթյանը խոստացել է չմոռանալ Գյումրու «բազմաչարչար» տեխնոպարկի մասին

Տիգրան Դավթյանը խոստացել է չմոռանալ Գյումրու «բազմաչարչար» տեխնոպարկի մասին

PanARMENIAN.Net - Առաջիկա երկու տարվա ընթացքում Հայաստանն իր ուշադրությունը կկենտրոնացնի երկու ազատ տնտեսական գոտիների ստեղծման վրա` «Զվարթնոց» օդանավակայանին առընթեր և «Մարս» գործարանի հիման վրա: Դրան նպաստում է խորհրդարանաի կողմից վավերացված և նախագահի կողմից ստորագրված «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը, հունիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքով, առաջին ազատ գոտին գյուղատնտեսական ուղղվածություն կունենա, այստեղ աշխատանքներն իրականացնում է «Corporación América» ընկերությունը, իսկ որոշ տարրեր արդեն սկսել են աշխատել, մասնավորապես` կարգո-տերմինալն ու սառցարանային համալիրը: Երկրորդ ազատ գոտու վերաբերյալ «Սինտրոնիքս» ընկերության հետ բանակցությունների արդյունքները կհայտարարվեն մոտակա 1-2 ամսվա ընթացքում: Ինչպես հաղորդել է նախարարը, կան նաև երրորդ ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրեր, որի շրջանակում չի մոռացվի Գյումրու «բազմաչարչար» տեխնոպարկը:

Անդրադառնալով հանրապետության` զարգացման կարիք ունեցող սահմանամերձ շրջաններում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հնարավորությանը` Տիգրան Սարգսյանն ասել է, որ այստեղ զգուշությունը չի խանգարի, «որպեսզի երկրում ձևավորված հարկային և մաքսային դաշտը չխախտենք»` չբացառելով հետագայում դաշտն ընդլայնելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---