Երևանում բացվել է «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդես-վաճառքը24 հունիսի 2011 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ից հուլիսի 3-ը Երևանում բաց կլինի «Լավագույնը Հնդկաստանից» հնդկական ապրանքի ցուցահանդես-վաճառքը: Միջոցառումն իրականացվում է Նյու-Դելի ընկերակցության նախաձեռնությամբ` Հայաստանի Առևտրի պալատի և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, ցուցահանդեսը բացվել է Դինամո մարզահամալիրում: Այսօր կայացավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին մասնակցեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան: Ցուցահանդես-վաճառքին մասնակցում են ավելի քան 20 հնդկական ընկերություններ և ձեռնարկություններ, ներկայացված են զանազան ապրանքներ` ձեռքի աշխատանքներ, մանկական հագուստ, զարդեր, գորգեր և թիկնոցներ, նորաձև հագուստ, դեկորատիվ պաստառներ, տեքստիլ, կահույք, ինչպես նաև սննամթերք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |