Հայաստանում քննարկում են վերականգնվող էներգետիկայի զարգացման ներուժը25 հունիսի 2011 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Աղվերանում ընթանում են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ձեռնարկ ծրագրի քննարկումները: Քննարկումներին մասնակցում են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև շահագրգիռ կողմերը: «Ծրագրի նպատակն է պարզել, թե վերականգնվող էներգիայի ինչ ներուժ ունի Հայաստանը ինչպես տեխնիկական, այնպես էլ տնտեսական շահավետության տեսակետից»,-ասել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Միաժամանակ, նրա խոսքերով, ծրագիրը թույլ կտա որոշակի խնդիրներ և դրանց լուծման մեխանիզմներ առաջարկել կարճաժամեկտ՝ մինչև 2013թ., միջնաժամկետ՝ մինչև 2015թ. և երկարաժամկետ՝ մինչև 2020թ. հեռանկարում, ինչը կարևոր է ներդրողների, առևտրային բանկերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետկառույցների համար, որոնք որոշումներ կայացնելիս կարող են օգտվել ձեռնարկ ծրագրում ներկայացված հաշվարկներից: Քննարկման կազմակերպիչներն են Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամը, Expo Media ցուցադրական կենտրոնը՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ: Քննարկումներն անցնում են Համաշխարհային բանկի վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |