Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցեն երեք հայ մարզիկներ

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցեն երեք հայ մարզիկներ

PanARMENIAN.Net - Հունիսի 30-հուլիսի 7 Մալայզիայում տեղի կունենա Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն երեք մարզիկներ: Կանանց թվում հանդես կգա Քրիստինե Պետրոսյանը (63կգ ք/կ), տղամարդկանց թվում՝ Րաֆֆի Մելիքյանը (77կգ ք/կ) և Պատանեկանա օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Գոռ Մինասյանը (+105կգ ք/կ):

Պետրոսյանն ու Մելիքյանը ելույթ կունենան հուլիսի 3, իսկ Մինասյանը՝ հուլիսի 7:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, օգոստոսի 12-22 չինական Շենժեն քաղաքում տեղի կունենա ուսանողների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի 5-6 հայ մարզիկ:

«Օգոստոսի 21-28 Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի պատանիների առաջնությունը, իսկ սեպտեմբերի 16-23՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ մենք ներկայացված կլինենք բոլոր քաշային կարգերում»,-նշել է Խաչատրյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---