Հայաստանը պետք է խրախուսի էլեկտրոմոբիլների օգտագործումը![]() 25 հունիսի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է խթանի էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող տրանսպորտի օգտագործումը, ասել է Danish Energy Management-ի ներկայացուցիչ Մորտեն Զոնդերգաարդը՝ հունիսի 25-ին Աղվերանում ներկայացնելով «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ձեռնարկ» ծրագիրը: Ըստ մասնագետի, երկրի իշխանությունները պետք է վերանայեն օրենսդրական դաշտը, մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների ցանկից հանեն տրանսպորտի ոլորտում որպես բիովառելիք օգտագործվող բիոէթիլը, ինչպես նաև ազատեն մաքսային տուրքից էլեկտրոմոբիլների ներկրումը՝ խթանելով դրանց մուտքը հայկական շուկա: Այսօրվա դրությամբ երկրի իշխանությունները նախապատվությունը տալիս են բնական գազով աշխատող տրանսպորտին, միաժամանակ հրաժարվելով տրամվայներից, որոնք ողջ աշխարհում համարվում են էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներ: 2010 թվականին 2009թ. համեմատ հանրապետությունում գրանցվել է մեքենաների 9 տոկոս աճ, ընդ որում մեքենաների 40 տոկոսը հանրապետությունում բենզինից անցել է բնական գազի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |