Գերմանիայում մեկնարկելու է Կոմիտասի անվան հայկական երաժշտության փառատոնը![]() 25 հունիսի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Բրանդենբուրգի քաղաքներից մեկում օգոստոսի 5-ից, կայանալու է Կոմիտասի անվան հայկական երաժշտության եռօրյա փառատոնը: Այս մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Փառատոնին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից Գերմանիա ժամանած հյուրեր, ովքեր կներկայացնեն Կոմիտասի և մեկ այլ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն: Փառատոնի շրջանակներում հանդես կգա Լեհաստանի սիմֆոնիկ նվագախումբը, որը կգլխավորի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Ամիրխանյանը հավելեց նաև, որ առայժմ մասնակիցների անունները հաստատված չեն, սակայն նշեց, որ Հայաստանից նույնպես կլինեն մասնակիցներ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |