Կ. Բեքարյան. Առանց Արցախի բանակցային գործընթացը դուրս չի գա փակուղուց![]() PanARMENIAN.Net - Բանակցություններն, այսպես թե այնպես, փակուղում են և դուրս կգան փակուղուց միայն այն դեպքում, երբ դրանց, որպես լիիրավ կողմ, մասնակցի ԼՂՀ-ն: Բանաձևը շատ պարզ է, ով կառչած է ստատուս քվոյից, նա էլ դեմ է հանդես գալիս ԼՂՀ վերադարձին բանակցային սեղան: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Կազանի հանդիպման արդյունքները: «Բանակցություններն իրական բեկում կարող են արձանագրել, երբ ինչ-որ հրաշքով Ադրբեջանը դառնա ժողովրդավարական կամ Ալիևն ունենա 150 տոկոսանոց երաշխիքներ (պարզ չէ՝ ումից, իսկ 100 տոկոսը նրան չի բավարարում), որ փոփոխությունների արդյունքում, միևնույն է ինքը կմնա իշխանության, երբ Ադրբեջանն ուղղակիորեն բանակցի ԼՂՀ հետ: Մինչ այդ բանակցությունները կընթանան նույն տրամաբանությամբ, որով ընթանում են: Կրկնում եմ՝ եթե թղթի վրա բեկում արձանագրվի, բայց չգործեն վերը նշված դրույթները, բեկումը կամ թուղթը կլինեն միայն ձևական»,- ասել է Բեքարյանը ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |