Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միություն`հարաբերությունների նոր ձևաչափ

Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միություն`հարաբերությունների նոր ձևաչափ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ընտրվել է Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության նախագահ: Քվեարկության արդյունքում 2131 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ հարաբերությամբ Գագիկ Ծառուկյանը դարձել է միության նախագահ: Նա եղել է միության նախագահի միակ թեկնածուն: Միության առաջին համագումարի ժամանակ ընտրվել է նաև վարչության կազմը:

Պաշտոնական տվյալներով միության հիմնադիր համագումարին մասնակցել են 2134 ՀԿ ներկայացուցիչներ, չնայած, որ դեռ քվեարկությունից առաջ առնվազն երեք մանդատների տերեր դուրս էին եկել միջոցառումից` թողնելով իրենց քվեարկության մանդատները սրահում: Բացի քվեարկողներից, հանրագումարին մասնակցել են նաև հրավիրյալներ, որոնց մի մասը չկարողացավ ներս մտնել դահլիճ, այնտեղ ազատ աթոռ չլինելու պատճառով:

Միության հիմնադիրների թվում էին 200-ից ավելի հայաստանյան և 30 ռուսաստանյան կազմակերպություն, որոնց թվում`«Հայ դատ», «Հավատք և գիտելիք», «Մեղվիկ», «Ինտելեկտ», «Հայ էքստրիմ» «Աշխարհի եզդիների ազգային միություն» և այլն: Նախաձեռնությանն օժանդակում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լուրջ աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Միության ստեղծման նպատակը հասարակական սեկտորում հայ-ռուսական հարաբերությունների նոր ձևաչափի ձևավորումն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---