Սաբինա Ֆրեյզերը հիասթափված է Կազանում երեք նախագահների հանդիպման արդյունքներից![]() 25 հունիսի 2011 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադևրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները հիասթափեցնում են, բայց դեռ առկա են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հույսեր, կարծում է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Սաբինա Ֆրեյզերը: «Ավելի լավ կլիներ, եթե ամփոփիչ հայտարարությունում խոսվեր հիմնարար սկզբունքների շուրջ փոխըմբռնման հանգելու մասին, բայց դրանում խոսվում է միայն մի շարք հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,- ասել է Ֆրեյզերը: Միաժամանակ Ֆրեյզերը նշել է, որ հավատում է հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու հնարավորությանը, որոնք, նրա կարծիքով, իրենցից ներկայացնում են մինչ այժմ հակամարտության կողմերին ներկայացված լավագույն առաջարկը: Ֆրեյզերի խոսքերով, որպեսզի հիմնարար սկզբունքները ստորագրվեն, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պետք է համոզված լինեն, որ դա ներկա պահին լավագույն առաջարկն է: Ֆրեյզերը հույս է հայտնել, որ նախագահները Երևան և Բաքու վերադառնալուց հետո կսկսեն բնակչության հետ համապատասխան աշխատանքը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |