Իրանը հանդես կգա նավթարդյունահանման քվոտաների բարձրացման դեմ![]() 26 հունիսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը 2011թ. սեպտեմբերի 9-ին կայանալիք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) խորհրդաժողովում հանդես կգա նավթարդյունահանման քվոտաների բարձրացման դեմ: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Մոհամմեդ Ալիաբադը: «Հաշվի առնելով ստեղծված առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը նավթային շուկայում՝ Իրանը հանդես կգա նավարդյունահանման OPEC քվոտաների բարձրացման դեմ, Կազմակերպությունը չի ծրագրում բարձրացնել նավթի սակագները»,- հայտնել է նա: Հարկ է նշել, որ ներկայումս Իրանը նախագահում է OPEC-ում: Նախօրեին Թեհրանը քննադատության ենթարկեց Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) որոշումը նավթի ռազմավարական պաշարների օգտագործման մասին, ինչի արդյունքում գնանշումներն ընկան: Հիշեցնենք, որ 2011թ. հունիսի 23-ին ՄԷԳ-ը հայտարարեց շուկաների մասնակիցներին 60 մլն բարր. նավթ (30 օրվա ընթացքում օրական 2-ական մլն բարր.) առաջարկելու պատրաստակամության մասին, որպեսզի հատուցի Լիբիայից մատակարարումների պակասը: Իր որոշումը գործակալությունը բացատրեց գլոբալ շուկայում նավթի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |