Արտյոմ Հովհաննիսյանը զիջել է Սոչիում թենիսի պատանեկան առաջնության եզրափակչում![]() 26 հունիսի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Սոչիում ավարտվեց 18 և ավելի ցածր տարիքի թենիսիստների ITF ավանդական միջազգային պատանեկան առաջնությունը: Ինչպես հաղորդում է championat.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Թենիսի ֆեդերացիային, միանձնյա ելույթներում պատանիներից հաղթանակ տարավ սերբ թենիսիստ Լասլո Ջերեն, որն առավելության հասավ Ադլերից ռուսաստանյան մարզիկ Արտյոմ Հովհաննիսյանի նկատմամբ՝ 6:2, 6:3: Ընդ որում, Ջերեն ու Հովհաննիսյանը զույգային ելույթներում հաղթանակ էին գրանցել՝ եզրափակչում պարտության մատնելով ռուսաստանյան թենիսիստներ Ալեքսանդր Չեպելևին ու Կարեն Խաչանովին՝ 6:4, 6:4: Աղջիկներից առաջատարը 16-ամյա Ալյոնա Տարասովան էր Մոսկվայից, որը միանձնյա ելույթների եզրափակչում 6:4, 6:0 հաշվով հաղթեց Սաբինա Կուրբանովային Կրասնոդարից: Վերոնիկա Կուդերմետովան և Պոլինա Նովոսելովան զույգային առաջնության հաղթող դարձան՝ պարտության մատնելով Տարասովա-Վալետովա զույգին՝ 5:7, 6:2 [10:5]: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |