Երևանում Եվրոպայի օրը կնշեն դասական երաժշտության համերգով27 հունիսի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում է դասական համերգ հայտնի սոպրանո Աննա Սամուիլի մասնակցությամբ: 1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այդ իսկ պատճառով այդ օրը հայտնի է նաև որպես Շումանի օր: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, զինանշանի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի Խորհրդի օրն իր սեփական ստեղծումը նշում է 1949 թվականին, մինչդեռ Եվրոպական միությունը տոնում է այն օրը, երբ 1950 թվականին ԵՄ հիմնադիրներն առաջարկեցին դրա ստեղծումը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ` մոտեցնելով Եվրոպան ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, ԵՄ պատվիրակությունը Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կազմակերպում է Եվրոպայի օրվան նվիրված դասական համերգներ: Այս տարի ԵՄ պատվիրակությունն արդեն սկսել է Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները բացօթյա հանրային միջոցառմամբ, որը տեղի ունեցավ մայիսի 21-ին Սիրահարների այգում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |