Հայաստանում Եվրոպայի օրինակով կնշեն Համբույրի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Երևանում կնշեն Համբույրի միջազգային օրը: Միջոցառումը տեղի կունենա Սիրահարների զբոսայգում 16:00-22:00: Այդ կապակցությամբ Facebook սոցիալական ցանցում համապատասխան խումբ է ստեղծվել և արդեն շուրջ 600 մարդ պատրաստ է մասնակցել միջոցառմանը:

Համբույրի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: Իսկ 20 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Բազմաթիվ քաղաքներում այդ օրը կազմակերպվում են համբույրի տարաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակիցները տարբեր մրցանակներ ու նվերներ ստանալու հնարավորություն ունեն:

Աշխարհի ամենահայտնի համբուրվողներից է ամերիկացի Ա.Վոլֆրամը Մինեսոտայից, որը 1990թ. սեպտեմբերի 15-ին նահանգում կազմակերպված միջոցառման ընթացքում 8 ժամում համբուրել է 8001 մարդու: Այդպիսով նա կարողացել է համբուրվել յուրաքանչյուր 3,6 վայրկյանը մեկ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---