Էդվարդ Նալբանդյանը քննարկել է Ջեյմս Ապատուրայի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ պարոն Ապատուրայը իր ներդրումը կունենա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը: Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին առաջիկայում նախատեսվող 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն, կամփոփվեն ԱԳԳԾ իրականացման տարեկան արդյունքները: Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Կազանում կայացած գագաթաժողովի արդյունքները, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |