Աղվերանում կավարտվի «Արի տուն» ծրագրի առաջին փուլը

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Աղվերանի «Կարին» ճամբարում տեղի կունենա Հայաստանի սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի փակումը: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ծրագրի մասնակիցները նախարարի հետ կկիսվեն իրենց տպավորություններով ու զգացողություններով, կներկայացնեն ճամբարային օրերին իրենց սովորած ազգային երգերն ու պարերը, իսկ խարույկի շուրջ` մտերմիկ մթնոլորտում, հարցեր կուղղեն տիկին Հակոբյանին և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:

Այս տարի ծրագիրը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը և բաղկացած կլինի տասը փուլից: Ծրագրին կմասնակցի Սփյուռքի շուրջ 800 երիտասարդ:

2011թ. ծրագրում փոփոխություն է կատարվել. մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում, իսկ 4 օր` Աղվերանի «Արի տուն» ճամբարում:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, «Արի տուն» ծրագրի առաջին փուլին կմասնակցի 81 երիտասարդ` Ֆրանսիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Իսպանիայից, ովքեր կբնակվեն Երևանի Նոր Նորք, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն, Ավան, Արարատի մարզի Վեդի, Այնթապ, Խարբերդ համայնքներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---