Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ![]() 30 հունիսի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահին, որում, մասնավորապես, ասված է. «Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղով: Հանրապետության կայուն և աստիճանական զարգացումը, իրապես, Ձեզ հեղինակավոր քաղաքական գործչի համբավի է արժանացրել: Մեծ հարգանք է ներշնչում Ձեր անձնական նշանակալի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Գնահատում եմ մեր կանոնավոր և արդյունավետ շփումների ընթացքում ձևավորված մթնոլորտը, որը նպաստում է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի կառուցողական քննարկմանը: Համոզված եմ, որ բազմապլան միջպետական կապերի խորացման, տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ երկկողմ տրամադրվածությունը, տարածաշրջանային միավորումների շրջանակում սերտ կոորդինացիան՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և Անդրկովկասում կայունության ու խաղաղության պահպանման կարևորագույն գործոն է»: Հունիսի 30 լրացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 57 տարին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |