Արտագնա աշխատանքի մեկնողների հիմնական հոսքն ուղղված է դեպի Ռուսաստան![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրն անհանգստացնում է հանրապետության Միգրացիայի պետական ծառայությանը: Ինչպես «Միգրացիան որպես մարտահրավեր տեղական ու տարածքային իշխանությունների համար» թեմայով կոլոկվիումի ժամանակ լրագրողներին է հայտարարել Հայաստանի Միգրացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Իննա Դավթյանը, այսօր Հայաստանի աշխատանքային միգրանտների մեծամասնությունը մեկնում է Ռուսաստան: «Հայ միգրանտների 94 տոկոսը մեկնում է Ռուսաստան: Դրա հիմնական պատճառը լեզվի իմացությունն է և աշխատատեղերի առկայությունը»,- ասել է Դավթյանը: Այդ առումով նա նշել է, որ Ռուսաստանում աշխատող հայերը բավական օրինապաշտ են, հետևում են աշխատանքային միգրանտներին ներկայացվող պայմաններին: Նրա խոսքով, արտագնա աշխատանքի մեկնողների հիմնական խնդիրն աշխատանքային պայմանագրի բացակայությունն է, որը գործատուն չի կնքում հարկերից խուսափելու նպատակով: Միաժամանակ նա հավելել է, որ հոկտեմբերին ՀՀ Միգրացիայի պետական ծառայությունը կառավարությանը կներկայացնի 14 կետից կազմված նախագիծ, որը կոչված է նպաստելու արտագաղթի խնդրի լուծմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |