Գառնիկ Իսագուլյան. Հայաստանն արդեն կատարել է բոլոր հնարավոր զիջումները Ադրբեջանին և նորերը չի ծրագրում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցային գործընթացում արդեն կատարել է բոլոր հնարավոր զիջումները Ադրբեջանին և հետագայում նոր զիջումներ չի ծրագրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ազգային ժողովում Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: «Հանդիպումը Կազանում ցույց տվեց, որ հայկական պատվիրակությունը` ի դեմս հանրապետության նախագահի, հաստատակամ է ղարաբաղյան հիմնահարցում իր դիրքորոշման մեջ, և անիմաստ է Հայաստանից ակնկալել, որ նա միակողմանի զիջումների կգնա»,- նշել է նա: Իսագուլյանն ընդգծել է, որ Հայաստանը պահանջում է հստակեցնել ԼՂՀ կարգավիճակը, այդ հարցի լուծումից կախված կլինի մնացած հարցերի լուծումը: Նա ավելացրել է, որ Հայաստանն արդեն կատարել է բոլոր հնարավոր զիջումները և «մոտեցել այն սահմանին, որից այն կողմ արդեն Լեռնային Ղարաբաղի գոյատևման հարցն է ծառանում»: Իսագուլյանի խոսքով, փորձը ցույց է տվել, որ Հայաստանի` որպես հաղթող կողմի, զիջումները պատշաճ ըմբռնում չեն ստանում Ադրբեջանում և միայն նոր պահանջների են հանգեցնում: Նա հավելել է նաև, որ եթե Ադրբեջանին թվում է, որ բանակցությունները երկարաձգելու ճանապարհով իրեն կհաջողվի Հայաստանից ռազմավարական զիջումներ կորզել, ապա նրա ջանքերն ապարդյուն են: Ինչ վերաբերում է Ադրբեջանին հայկական կողմի զիջումներին, Իսագուլյանը, մասնավորապես, նշել է այն, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն չմասնակցում Հայաստանի ընտրություններին, թեև խորհրդային տարիներին Հայաստանն ու ԼՂԻՄ-ը փաստացիորեն միավորված էին մեկ պետության մեջ, Հայաստանի Գերագույն խորհրդում 11 պատգամավոր կար Լեռնային Ղարաբաղից: Իսագուլյանը զիջում է համարում նաև այն, որ Արցախը չի մասնակցում բանակցություններին՝ Հայաստանն է ներկայացնում նրա շահերը: Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |