Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին նվիրված մրցաշարին![]() 1 հուլիսի 2011 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը սեպտեմբերի 1-5-ը Մոսկվայում կմասնակցեն գրոսմայստեր Միխայիլ Բոտվիննիկի 100-ամյակին նվիրված մրցաշարին: Առաջնությունը կանցկացվի արագ և կայծակնային խաղի կանոններով: Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն իր ուժերը կչափի Վիկտորյա Չմիլիտեի (Լիտվա), Համփի Կոներուի (Չինաստան) և Տատյանա Կոսինցևայի (Ռուսաստան) հետ: Այս առաջնությունից հետո Լևոն Արոնյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 11-ը կմասնակցի «Մեծ սաղավարտի» 2011 թ. խաղարկությանը, որը կընթանա Սան Պաուլոյում (Բրազիլիա) և Բիլբաոյում (Իսպանիա): Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) և Խիկարու Նակամուրան (ԱՄՆ): Սաղավարտի վեցերորդ մասնակցին կազմակերպիչները կանվանեն լրացուցիչ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |