«Բանանցը» Եվրոպայի լիգայի առաջին փուլում սեփական հարկի տակ զիջեց վրացական «Մետալուրգին»

«Բանանցը» Եվրոպայի լիգայի առաջին փուլում սեփական հարկի տակ զիջեց վրացական «Մետալուրգին»

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում Երևանի «Բանանցը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունեց «Մետալուրգին» (Ռուստավի):

Առաջին խաղակեսը հարուստ չէր հետաքրքիր և գոլային պահերով: 29-րդ րոպեին Լուկա Ռազմաձեն հեռահար հարված իրականացրեց, բայց «Բանանցի» դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովը փրկեց իրավիճակը: Թիմերն ընդմիջման գնացին առանց խաղի հաշիվը բացելու:

Երկրորդ խաղակեսի սկզբին Ռաֆայել Նազարյանը միանգամից երկու փոխարինում իրականացրեց` դաշտ ուղարկելով Արգիշտի Պետրոսյանին և Էդուարդո Դոս Սանտոսին: Մի քանի րոպե անց Իրակլի Նոբալիոն բացեց խաղի հաշիվը: Նա վազեց վրացի երկրպագուների մոտ և շատ բուռն տոնեց խփած գոլը, որի համար կարմիր քարտ ստացավ: 67-րդ րոպեին խաղի մրցավարը խաղի կանոնների խախտում նշանակեց «Մետալուրգի» տուգանայինի մոտ, հարվածն իրականացրեց Արտակ Դաշյանը, բայց վրացական թիմի դարպասապահը պահեց գնդակը: Այնուհետև կարող էր աչքի ընկնել Արսեն Բալաբեկյանը, բայց հարվածը դիպուկ չէր:

Խաղն ավարտվեց 1:0` հօգուտ «Մետալուրգի»: Թիմերի պատասխան խաղը կայանալու է հուլիսի 7-ին Վրաստանում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---