Լեհաստանը Հունգարիայից ընդունեց Եվրամիության նախագահությունը![]() 1 հուլիսի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանն այսօրվանից կզբաղեցնի Եվրոպական միության նախագահի պաշտոնը: Լեհաստանի նախագահությունը ԵՄ կտևի կես տարի` մինչև 2011-ի դեկտեմբերի 31: Նրա գերակայությունները կլինեն եվրաինտեգրումը, «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, տնտեսական աճը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և ԵՄ բյուջետային համակարգի բարեփոխումները: Հունիսին ԵՄ նախատեսում է ավարտել առանձին պետությունների բանակցությունները Խորվաթիայի հետ վերջինիս ԵՄ անդամակցելու շրջանակներում բանակցությունների չորս գլուխների շուրջ: 2011-ի աշնանը Վարշավայում նախատեսվում է անցկացնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ-երկրների գագաթնաժողովը, որի նախաձեռնողը Շվեդիան և Լեհաստանն են: «Արևելյան գործընկերություն» նախագիծը նախատեսում է ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցում հետխորհրդային տարածքի 6 պետությունների հետ` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի: Հուլիսի 1-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիսավոր կերպով լեհ վարչապետին կհանձնի ԵՄ նախագահությունը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |