Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն ամբողջությամբ հանեցին ներքին մաքսային վերահսկողությունը 1 հուլիսի 2011 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությունում այսօրվանից ամբողջությամբ հանվում է ներքին հսկողությունը, հաղորդում է svobodanews.ru կայքը: Հիմա երեք երկրների մաքսավորները փոխանակվելու են ապրանքների մասին հիմնական տեղեկություններով, որոնք ձևակերպվում են նրանց տարածքում: Մաքսային հսկողությունն իրականացվելու է միայն միության արտաքին սահմաններին: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միություն ձևավորելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2007-ի հոկտեմբերին, այնուհետև մշակվել է ընդհանուր Մաքսային օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա հուլիսին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |