Twitter-ի օրական tweet-ները հավասար են 10 միլիոն էջանոց գրքի![]() 1 հուլիսի 2011 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցում 2011-ի առաջին կիսամյակի տվյալներով օրական գրանցվում է 200 միլիոն գրառում։ Այս մասին Twitter-ը հայտնում է իր պաշտոնական բլոգում։ Գրառումների աճի զարգացումը կարելի է ճիշտ պատկերացնել՝ համեմատելով 2009-ի հունվարի տվյալների հետ։ Ըստ այդ տվյալների՝ օգտագործողներն օրական 2 միլիոն գրառում էին կատարում, իսկ մի տարի հետո՝ 2010-ին, օրական արդեն 65 միլիոն գրառում։ Հասկանալու համար, թե որքան է 200 միլիոն գրառումն օրական, Twitter -ը կատարել է համեմատություն։ Ինչպես գրում է Twitter բլոգը, օրական 200 միլիոն գրառումները հավասար են 10 միլիոն էջանոց գրքի կամ էլ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի 8163 օրինակի։ Նման ծավալի տեքստեր կարդալը մարդուց պահանջում է 31 տարի։ 200 միլիոն գրառումը հավասար է 1470 ոտնաչափ բարձրության՝ հատակից մինչև գագաթ աշխարհի երկրորդ ամենաբարձր կառույցին՝ Թայվանի Թայպեյի կոչվող 101 հարկանի և 509 մետրանոց շենքին։ Ամեն հինգ օրում միլիարդ գրառումներ են հայտնվում Twitter-ում։ Մարդիկ գրում են ամեն ինչի մասին։ 2011-ի առաջին կիսամյակին ամենաշատ անդրադարձն են ստացել հետևյալ թեմաները՝ խոզի գրիպ, Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարակ, Եգիպտոսի մայրաքաղաք, աղոթենք Ճապոնիայի համար, Չեռնոբիլ, Լիբիա, Ֆուկուսիմա, Վիլիամ և Քեյթ, Քադաֆի։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |