Խորվաթիան ֆորմալ առումով ավարտել է Եվրամիությանն անդամակցելու մասին բանակցությունները 1 հուլիսի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիան հունիսի 30-ին ֆորմալ առումով ավարտել է ԵՄ անդամակցելու մասին բանակցությունները, որոնք տևել են 6 տարի: Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն Խորվաթիան միանալու է ԵՄ 2013-ի հուլիսի 1-ին` դառնալով կազմակերպության 28-րդ անդամ: Սպասվում է, որ ԵՄ մտնելու մասին պայմանագիրը ստորագրվելու է մինչև 2011-ի վերջը, որից հետո այն վավերացնելու են ԵՄ անդամ-երկրները: Ավելի վաղ հունիսին ԵՄ երկրների ղեկավարները հայտարարել են բանակցություններն ավարտելու պատրաստակամության մասին, իսկ Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Խորվաթիայի միանալու մասին որոշումը: Խորվաթիայի` Եվրամիություն մտնելու մասին բանակցությունները սկսվել են 2005-ին և վերաբերվել են երկրի ներսում մի շարք բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` դատական ոլորտում: ԵՄ երկրները պահանջել են Խորվաթիայից առավելագույն բաց համագործակցություն նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային դատարանի հետ: Խորվաթիայից բացի նախկին Հարավսլավիայի երկրներից ԵՄ անդամակցելու հավակնորդներ են Մակեդոնիան և Մոնտենեգրոն, որոնք ունեն պաշտոնական թեկնածուի կարգավիճակ: «Պոտենցիալ թեկնածու» է համարվում Սերբիան, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |