Տիգրան Կարապետյանի «Ազգային ճակատը» պատրաստվում է իշխանափոխության և ակնկալում է ժողովրդի աջակցությունը![]() 1 հուլիսի 2011 - 13:06 AMT PanARMENIAN.Net - «Ազգային ճակատը» պատրաստվում է Հայաստանում իշխանափոխության: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ազգային ճակատի» առաջնորդ, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը:Նրա խոսքերով, ի տարբերություն գործող իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսի, նրանք իրական փոփոխություններ են ցանկանում և դրա համար նրանց պետք է ժողովրդի աջակցությունը: «Մենք ցանկանում ենք արթնացնել ժողովրդին, որովհետև միայն ժողովուրդը կարող է փոփոխություններ իրականացնել»,- հայտարարել է նա: Միաժամանակ, Կարապետյանը նշել է, որ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, նրանք չեն ընկնում հանրահավաքների բազմաքանակության ետևից և չեն ցանկանում դրա վրա փող ծախսել: «Դա հակասում է մեր սկզբունքներին»,- ասել է նա: Տիգրան Կարապետյանը նաև նշել է, որ «Ազգային ճակատը» սոցիալական նպատակներ ունի, և նրանց ծրագրերի մեջ չի մտնում քաղաքական կուսակցությունների միավորման ձևաչափը: Նա նաև հաղորդել է, որ հունիսի 29-ին տեղի ունեցած «Ազգային ճակատի» ժողովին ներկա են եղել հասարակական 15 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |