Դիլիջանի միջազգային դպրոցը կսկսի գործել 2013-ից

Դիլիջանի միջազգային դպրոցը կսկսի գործել 2013-ից

PanARMENIAN.Net - 2013-ի հոկտեմբերին բացվելու է Դիլիջանի միջազգային դպրոցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, դպրոցը կառուցում է մասնավոր հատվածը, և կառավարությունը չի մասնակցում այդ գործընթացին: «Սակայն, որքանով ինձ հայտնի է, շինարարական աշխատանքները բավական ակտիվ են ընթանում»,- ասել է նա և հավելել, որ միջազգային մրցույթի արդյունքներով արդեն ընտրվել է դպրոցի տնօրեն, որն արտասահմանից է: Դպրոցի անձնակազմն արդեն աշխատում է կրթության նախարարության հետ, որպեսզի նրա կրթական համակարգը համապատասխանի հայկական չափանիշներին:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում արդեն կա միջազգային դպրոց: «Դա «Քվանտն» է, որը Հայաստանում առաջին և տարածաշրջանում 5-րդ միջազգայինն դպրոցն է»,- ասել է նա և հավելել, որ «Քվանտը» դարձել է առաջին IB (International Baccalaureate – միջազգային բակալավրիատ) դպրոցը: «Սեպտեմբերի 1-ից դպրոցն արդեն կունենա դասարան միջազգային կրթական համակարգի համար»,- ասել է նա:

4  01.07.11 - ՀՀ Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---