Երևան-Սևան առաջին էլեկտրագնացքը երևանյան նոր «Ալմաստ» կառամատույցից կմեկնի հուլիսի 7-ին![]() 1 հուլիսի 2011 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Երևան-Սևան էլեկտրագնացքը նոր «Ալմաստ» կառամատույցից ուղևորվելու է հուլիսի 7-ին: Այդ մասին հուլիսի 1-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը: Նրա խոսքերով, նոր կառամատույցը գտնվում է Երևանի «Ալմաստ» գործարանի մոտ: Ինչպես հաղորդել է Աշոտ Ունուսյանը, 2006-ից երկաթուղին այդ հատվածում ապամոնտաժված էր: ՀԿԵ ղեկավարության որոշմամբ ճանապարհը վերականգնվել է, կառուցվել կառամատույց, իրականացվել են այլ անհրաժեշտ աշխատանքներ: Գնացքն ամեն օր Երևանից կուղևորվի Սևանի Ծովագյուղ, իսկ հանգստյան օրերին Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ, տոմսի արժեքը կկազմի 500-700 դրամ: «Ալմաստ» կառամատույցի շահագործումը թույլ կտա մեր քաղաքացիներին ամռանը հանգստանալ Սևանում»,- ասել է Ունուսյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |