Երևանը նոր աղբանոց կունենա![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը մյուս տարի նախատեսում է նոր աղբանոց կառուցել: Այս մասին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը: Ներսիսյանի տեղեկացմամբ` այժմ քննարկման փուլում է այն հարցը, թե արդյո՞ք նոր աղբանոցը կզբաղվի թափոնների վերամշակմամբ: Մյուս կողմից` քաղաքապետարանն այժմ պատրաստվում է հայտարարել միջազգային մրցույթ` թափոնների հավաքման աշխատանքները իրականացնելու համար: Մրցույթի արդյունքում կընտրվեն երկու միջազգային օպերատորներ, որոնք կզբաղվեն աղբահանության միայն տեխնիկական խնդիրներով, իսկ աղբի դիմաց վճարումների հավաքագրումը, նախկինի պես, կիրականացվի քաղաքապետարանի կողմից: «Աղբահանության կազմակերպումը ոչ միայն բնապահպանական և սանիտարական չափանիշների համապատասխան լինելու խնդիր է, այլև շատ կարևոր պայման է երկրի զարգացման առումով»,- ընդգծեց Է. Ներսիսյանը:
Ըստ բանախոսի` Երևանի տեղական իշխանությունները կարծում են, որ աղբի վերամշակումը պետք է լինի աղբահանության զարգացման գլխավոր վեկտորը, քանի որ Հայաստանում աղբահանության խնդիրը այնքան էլ մխիթարական վիճակում չէ: Նրա ներկայացրած փաստերի համաձայն` Երևանում, օրինակ, շահագործվում է 4 աղբանոց, իսկ տարեկան միայն Նուբարաշենի աղբանոց տեղափոխվում է 250-300 տոննա աղբ:
Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրինագիծը: Այս կապակցությամբ Է. Ներսիսյանը համոզված է, որ փոփոխությունները հիմք են հանդիսանալու ներդրումային ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |