Ռուսաստանյան փորձագետը 2012 թվականին կոնկրետ արդյունքների է սպասում Ղարաբաղի վերաբերյալ![]() 1 հուլիսի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Նախագահների կազանյան հանդիպումը պետք է դիտարկվի ոչ թե որպես բանակցային գործընթացի ավարտական փուլ, այլ միայն հերթական: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Վեստնիկ Կավկազա» տեղեկատվա-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը: Նրա խոսքով, Ռուսաստանը դուրս չի գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացից, քանի որ ինքն էլ շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում: «Ըստ իս, Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող պայմանավորվել Մադրիդյան սկզբունքների կատարման հաջորդականության մասին, սակայն ես կարծում եմ, որ 2012 թվականին բանակցային գործընթացը կոնկրետ արդյունքների կհանգեցնի»,- ասել է Վլասովը: Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |