Երևանում քննարկեցին Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում հայկական ԶԼՄ-ների համագործակցության ձևաչափը

Երևանում քննարկեցին Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում հայկական ԶԼՄ-ների համագործակցության ձևաչափը

PanARMENIAN.Net - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացավ «Հայկական լրատվական ռեսուրսների համագործակցությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» թեմայով կլոր սեղան: «Մենք որոշակի հաջողություններ ունենք տեղեկատվական պատերազմում, բայց և ունենք շատ խնդիրներ»,- կլոր սեղանի բացմանն ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Խնդիրների թվում նա, մասնավորապես, նշեց արևմտյան և ռուսական հեռուստաալիքներով այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա չլուսաբանվելը և «Միր» հեռուստաալիքով Ադրբեջանի հունիսի 26-ի ռազմական շքերթի հեռարձակումը: Հարությունյանը հավաքվածներին առաջարկեց քննարկել և գտնել տեղեկատվական պատերազմում հայ լրագրողների և ԶԼՄ-ների համագործակցության ձևաչափը:

Կլոր սեղանի ժամանակ հավաքվածներին առաջարկվեց այդ գործընթացների մեջ ներգրավել աշխարհում Հայաստանի դեսպանություններին, պետգերատեսչությունների մամլո ծառայություններին, ինչպես նաև կարգավորել համագործակցությունը հայկական ԶԼՄ-ների ղեկավարների միջև:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---