Հայ զինծառայողն ինքնասպանությո՞ւն է գործել

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերում ինքնասպանություն է կատարվել: Ինչպես հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հունիսի 28-ին` 18:30-ին, ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանը բացակայել է զորամասից: Այս կապակցությամբ ձեռնարկվել են նյութերի պատրաստման, ինչպես նաև զինծառայողի որոնման աշխատանքներ:

Հունիսի 29-ին` ժամը 13:15-ին, զորամասին հարող անտառում գտնվել է զինծառայողի մարմինը: Պատահարի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ զննման արդյունքում զինվորի արմնկափոսում հարթ եզրերով վերքեր են հայտնաբերվել:

Համբարձումյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով (հասցնել ինքնասպանության):

Չնայած ինքնասպանության կատարման վկայություններին, Համբարձումյանի ծնողները պնդում են, որ միջադեպից մեկ օր առաջ իրենք խոսել են որդու հետ, և նա բավական լավ տրամադրություն ուներ: Նա խնդրել էր, որպեսզի ծնողները լիցքավորեն բջջային հեռախոսի հաշիվը, սակայն երբ նրանք մեկ ժամ անց զանգել են զինծառայողին, հեռախոսահամարն արդեն անհասանելի էր: Ավելի ուշ ծնողներին հաղորդել են, որ իրենց որդու մարմինը գտնվել է զորամասի մերձակայքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---