Սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավագ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին![]() ![]() PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարում Հայաստանի ավագ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, նման փոփոխությունը ներմուծվել է, որպեսզի առավոտյան ժամերին տրանսպորտային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում թեթևանա: Աշոտյանը նշել է, որ այդպիսով նախարարությունն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի կոչին և փորձում է համատեղ ուժերով լուծել առավոտյան հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը: Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող միջնակարգ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին: Ընդ որում, Արմեն Աշոտյանը հաղորդել է, որ ավագ դպրոցների ընդհանուր թվին կգումարվի ևս 15-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |