«ԻՆԳՈ Արմենիա»-ն կապահովագրի «Դալին և սյուռեալիստները» ցուցահանդեսի նմուշները![]() 1 հուլիսի 2011 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությանը կապահովագրի տպագիր գրաֆիկայի «Դալին և սյուռեալիստները» ցուցահանդեսի նմուշները: Ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի Ազգային Պատկերասրահում հուլիսի 7-15-ը: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հաշվի առնելով ցուցահանդեսի նմուշների բացառիկությունը ու պատմական արժեքները` Հայաստանի Ազգային Պատկերասրահը Լոս-Անջելեսից տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունը`«Փոխադրվող գույքի ապահովագրություն» դասով, վստահել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությանը: Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երևան են բերվել Լոս-Անջելեսի «Քրիստին Արժիլե» պատկերասրահից: Կցուցադրվեն սյուրռեալիստական ուղղության ճանաչված նկարիչներ Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինինի, Ջորջո դե Կիրիկոյի ստեղծագործությունները: Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Կցուցադրվեն նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Լևոն Թութունջյան, Սերգեյ Փարաջանով և այլք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |