Չայկովսկու անվան մրցույթում հաղթեց արդարությունը և արվեստագետի ուրույն ձեռագիրը![]() ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Օրերս Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթը թվում էր, թե հերթական միջազգային մրցույթն է` նվագել-հաղթելու պարզ տրամաբանությամբ: Այդ կարծիքը այդպիսին էլ կմնար, եթե չլինեին թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին հնչած վիրավորանքները, և վիրավորանքի հեղինակ դիրիժորի` Մարկ Գորենշտեյնի վտարումը մրցույթից: Տհաճ միջադեպի հետևանքով Չայկովսկու անվան մրցույթը դարձավ մասնագիտական կողմնակալության դասերի լավագույն օրինակը ողջ աշխարհի համար: Մրցույթի մեկնարկի հենց սկզբից փորձագետները որպես անվանակարգի գլխավոր հավակնորդ նշում էին Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանին և Գերմանիան ներկայացնող Նորբերտ Ագներին: Մասնագետներն ընդգծում էին Ագների սահուն և անթերի տեխնիկան, իսկ Հախնազարյանը, ըստ մասնագետների, աչքի էր ընկնում ստեղծագործությունների ճշգրիտ, բայց և զգացմունքային մատուցմամբ: Երկու բանակի էին բաժանվել նաև թավջութակի երկրպագուները: Էմոցիոնալ կատարման կողմնակիցները երկրպագում էին Հախնազարյանին, իսկ տեխնիկական կատարման երկրպագուները` Ագներին: Սակայն Ագները, ժյուրիի կարծիքով, արժանի էր միայն չորրորդ տեղի, իսկ երկրորդ տեղին արժանացավ Ֆրանսիան ներկայացնող 17-ամյա Էդգար Մորոն, ում անունը մասնագետների մոտ ասոցացվում էր միայն տեխնիկապես մաքուր, բայց կաշկանդված և սառը կատարման հետ: Իհարկե լավ է կատարողական փայլուն տեխնիկա ունենալ և անթերի կատարել նշված ստեղծագործությունը: Ագները ունենալով այդ ամենը, չուներ ձեռագիր, որով կարելի էր նրան հիշել: Նույնը չես կարող ասել Հախնազարյանի մասին: Արվեստը ճշգրիտ գիտություն չէ, և միայն ճիշտ մատուցելը բավական չէ հաջողության հասնելու և հիշվելու համար: Նարեկն, ունենալով էմոցիաներ և զգացմունքայնություն, երիտասարդ տարիքում արդեն հասցրել է կերտել իր ձեռագիրը: Դա երևում էր ոչ միայն մրցույթում, այլև դրան նախորդած բազմաթիվ համերգներում: Հախնազարյանը միշտ էլ հիշվել է: Այդ են փաստում նաև սոցիալական ցանցերում եղած հասարակ մարդկանց մեկնաբանությունները, որի համաձայն, «Թավջութակ» անվանակարգ ասելով առաջինը հիշում էին հենց Հախնազարյանին: Դա է փաստում նաև Հախնազարյանի` «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ ստանալու փաստը: Մրցույթը ապացուցեց արդարության և արվեստագետի ուրույն ձեռագրի հաղթանակը` կասկածելի տրամադրվածության և անտակտ պահվածքի նկատմամբ: Այս կարծիքն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ մրցույթի պաշտոնական կայքում հայտնաբերվեց, որ մրցույթի գալա համերգի մասնակիցների ցուցակում բացակայում է Նորբերտ Անգերի անունը: Մեկնաբանություններն ավելորդ են: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |