Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի ծրագրում ռուսական տանկեր գնել, քանի որ դրանք արդեն հին են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի ծրագրում ռուսական տանկեր գնել, քանի դեռ դրանք չեն բավարարում ժամանակակից պահանջները: Ինչպես հաղորդում է ՌԲԿ կայքը, այդ մասին հուլիսի 1-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: «Մենք հանդիպեցինք կոնստրուկտորների հետ, որոնք մեզ առաջարկեցին իրենց մշակումները: Առաջարկությունների 60 տոկոսը հին մշակումներ են, ուստի մենք առայժմ հրաժարվել ենք այդ առաջարկներից»,- ասել է նախարարը Մոսկվայում ռուսական լրատվամիջոցների ռազմական տեսաբանների հետ հանդիպմանը: Նա ավելացրել է, որ պաշտպանության նախարարությունը ցանկանում է հայրենական տանկերի մոդեռնիզացման օպտիմալ տարբերակ գտնել: «Մենք առաջարկել ենք փուլ առ փուլ հասնել նոր տանկի մոդելի ստեղծմանը»,- նշել է Սերդյուկովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---