2011-ի առաջին 6 ամիսներին ռուս սահմանապահները ձերբակալել են ավելի քան 150 սահմանախախտներ 2 հուլիսի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանող ռուս սահմանապահները լուծել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: «Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության գլխավոր խնդիրը` հանրապետության պետական սահմանի հուսալի պահպանությունն ապահովելը, սահմանի միջոցով գույքի անօրինական տեղափոխումն արգելելը, 2011-ի առաջին կիսամյակում կատարվել է»,- ասել է վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը` ելույթ ունենալով ծառայության արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ: Գեներալի խոսքով, ձերբակալվել են ավելի քան 150 սահմանախախտներ, առգրավվել է մինչև 60 միավոր սառը զենք, մաքսանենգային ապրանքներ ավելի 100 հազար ռուբլի արժողությամբ: Սահմանային վարչության պետը որոշել է Թուրքայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանության կատարելագործման հետագա միջոցները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանության համակարգը լիովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից: Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների առկայությունը ռուսական ռազմաբազայի հետ միասին համարում է հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչը: Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչությունը ներառում է 4 սահմանամերձ ջոկատ` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ-անցումային կետ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |