Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկրներից է, որտեղ ստեղծվեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի մասնաճյուղ![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել հայ ոստիկանների հիմնադիր համագումար, որտեղ որոշում է ընդունվել Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ստեղծման մասին: Համագումարի պատվավոր հյուրերն էին ՄՈԱ ղեկավար Մայքլ Ադիսեուսը, համագումարի գլխավոր քարտուղար Ջորջ Կացարուպոլուսը, ինչպես նաև Համառուսական ոստիկանական ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Գանկինը: Ինչպես հայտնել է լրագրողներին ՄՈԱ հայկական մասնաճյուղի ղեկավար, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության նախագահ Գրիգորի Սարգսյանը, հայկական մասնաճյուղը մտնելու է ՀՈԱ մեջ, սակայն սեպտեմբերին ՄՈԱ գագաթնաժողովում Հայաստանը ներկա է լինելու որպես դիտորդ, իսկ 2012-ի մայիսին Էյլատում (Իսրայել) կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է ՄՈԱ-ում Հայաստանի լիիրավ անդամակցության հարցը: Սարգսյանի խոսքերով, Հայաստանը դառնալու է ՄՈԱ 63-րդ անդամը: Նա հավելել է, որ ՄՈԱ հայկական մասնաճյուղի անդամ է 125 ոստիկան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |