ՀՀ Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը քննարկել է ԵՊՀ ուսանողների խնդիրները

ՀՀ Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը քննարկել է ԵՊՀ ուսանողների խնդիրները

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին կայացել է Հայաստանի նախագահին առընթեր Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է ենթահանձնաժողովի մամլո քարտուղար Գոհար Գյումուշյանը, նիստի հյուրն է եղել Երևանի պետական համալսարանի Ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը: Հանդիպման նպատակն էր երևան հանել ԵՊՀ ուսանողներին հուզող խնդիրները: Նիստի ընթացքում Ցոլակ Հակոբյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք, նրա կարծիքով, շուտափույթ լուծման կարիք ունեն: Առաջին հերթին, նշվել է կոռուպցիայի խնդիրը, ինչն, իհարկե, անմիջականորեն ազդում է կրթության որակի վրա: Եվս մեկ խնդիր է երիտասարդության համար իրավական դաշտի բացակայությունը, այսինքն չկան օրենքներ երիտասարդության մասին կամ օրենք ուսխորհուրդների իրավաբանական կարգավիճակի հաստատման մասին: Հաջորդ հանդիպումը կայանալու է հուլիսի 5-ին այլ բուհերի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---