ՆԱՏՕ-ին ձեռնտու չեն Ռուսաստանի առաջարկությունները ՀՀՊ հարցում![]() 3 հուլիսի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքական շահերը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ոլորտում կարող են շատ նշանակալի լինել, սակայն չարժե արագ արդյունքներ ակնկալել: Հուլիսի 4-ին Սոչիում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի (ՌՆԽ) նիստի նախաշեմին նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: «Փոխգործակցության ներուժը հսկայական է: Ռազմական տեսակետից շահերն ընդլայնված համագործակցությունից նշանակալի կլինեին: Քաղաքական տեսակետից ՀՀՊ վերաբերյալ պայմանավորվածությունը կարող էր հիմնովին փոխել այն, թե ինչպես ենք մենք տեսնում միմյանց, և այն, թե ինչպես ենք մենք աշխատում միմյանց հետ»,- ընդգծել է նա: Միևնույն ժամանակ Ռասմուսսենը նշել է, որ «զգայուն խնդիրների շուրջ բարդ երկխոսություն է»: «Ուստի չարժե արագ արդյունքներ ակնկալել: Ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ ճիշտ արվի, բոլոր ներգրավված կողմերը ստանան իրենց հարցերի պատասխանները և ազատվեն բոլոր մտահոգություններից, որոնք կարող են առաջանալ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կրկին հասկացրել է, որ Ալյանսին ձեռնտու չէ Լիսսաբոնում Ռուսաստանի կողմից առաջարկված ՀՀՊ վերաբերյալ «սեկտորալ մոտեցումը», որի գաղափարը կայանում է նրանում, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը պետք է ուղղված լինեն բացառապես ընդհանուր տարածքից դուրս` պաշտպանելով յուրաքանչյուրն իր ուղղությունը և միմյանց «մեջքը»: Բացատրելով Ալյանսի դիրքորոշումը` Ռասմուսսենը նշել է. «ՆԱՏՕ-ն իր բոլոր անդամ երկրների անվտանգությունն ապահովելու պարտավորություններ ունի: Եվ մենք չենք կարող այդ պարտավորություններն այլ մեկին պատվիրել: Ճիշտ այդպես էլ ես չեմ ակնկալում, որ Ռուսաստանը կցանկանա ՆԱՏՕ-ին փոխանցել սեփական անվտանգության ապահովման լիազորությունները», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |