Թուրքիան աջակցում է Լիբիայի ապստամբներին և պահանջում Քադաֆիի հրաժարականը![]() 4 հուլիսի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ընդունել է լիբիացի ապստամբներին ղեկավար մարմինը` Անցումային ազգային խորհուրդը, որպես Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: Ինչպես հայտնել է Բենգազիում այցով գտնվող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, «բարեփոխումների պահանջը, որով հանդես է գալիս ժողովուրդը, պետք է բավարարվի, Մուամար Քադաֆին պետք է հեռանա, և Լիբիան չպետք է բաժանվի նրա կողմնակիցների և հակառակորդների միջև»: Թուրքիան նաև խոստացել է լիբիացի ապստամբներին հատկացնել 200 մլն դոլար օգնություն հունիսին խոստացված 100 մլն դոլարի հետ միասին: Անցումային ազգային խորհուրդն արդեն ճանաչել են տասնյակ երկրներ, այդ թվում` Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան: Դավութօղլուի այցը Բենգազի վկայում է այն մասին, որ Թուրքիան, որը սկզբից դեմ էր Քադաֆիի դեմ ռազմական գործողություններին, որոշել է աջակցել լիբիացի ապստամբներին, հաղորդում է BBC-ն:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |