Հայաստանի նախագահը շնորհավորել է իր ամերիկացի գործընկերոջը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ![]() 4 հուլիսի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - 235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարևորագույն հանգրվան ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության, սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության բարձրագույն արժեքների ամրագրման ճանապարհին: Այդ մասին նշում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: «Անգնահատելի է այն շարունակական և համակողմանի աջակցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանին՝ քսանամյակը բոլորող անկախության առաջին տարիներից ի վեր»,- նշված է շնորհավորական ուղերձում: Նախագահ Սարգսյանը շնորհավորական խոսքի շրջանակներում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի վարչակազմին և անձամբ Բարաք Օբամային Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական և կառուցողական ջանքերի համար՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության։ «Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Միացյալ Նահանգների հետ շարունակվող սերտ գործակցությանն ու գործընկերային ջերմ հարաբերություններին, երկկողմ կապերի վերընթաց զարգացմանը, մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդմանն ու խորացմանը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում գործակցության առկա որակական մակարդակը ավելի բարձրացնելու համար»,- նշել է Հայաստանի նախագահը, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |