ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կկայանա ԵԱՀԿ պլանային դիտարկում

ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կկայանա ԵԱՀԿ պլանային դիտարկում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան հուլիսի 5-ին նախատեսվում է դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:

Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Ուիլյամ Պրարոյը, հաղորդում է ԱՊԱ լրատվական կայքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---