Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը Երևանում անձամբ է ներկայացնելու իր ֆիլմը![]() ![]() PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա երևանյան պրեմիերաների շրջանակներում թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ ներկայացնելու է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը: Ֆիլմը պատմում է Անատոլիայում բնակվող բժիկի մասին: Ներկայացված են նաև նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն: Շարունակ թվում է, որ «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետևում, սակայն այնտեղ ամեն ինչ հարթ է և միապաղաղ: Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ հանդիսատեսին առաջարկում է էքսցենտրիկ լուծումներ` ցույց տալով կյանքի լուսավոր և դաժան կողմերը: Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին` Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը: «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |