Ալեքսանդր Իսկանդարյան. Հիմա անհնար է Ղարաբաղը տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ![]() 4 հուլիսի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հիմա օբյեկտիվորեն անհնար է Լեռնային Ղարաբաղը տեղափոխել բանակցությունների սեղան Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հիմա անհնար է Ղարաբաղը տեղափոխել բանակցությունների սեղան»,- ասել է նա: Նրա խոսքերով, դա կնշանակեր, որ Ադրբեջանը պատրաստ է իրական փոխզիջումների և զիջումների շուրջ համաձայնության, որին նա պատրաստ չէ: «Ադրբեջանն օգտագործում է բանակցությունները ոչ թե որպես լուծում գտնելու փորձ, այլ որպես ճնշման միջոց: իսկ բանակցությունները որպես ճնշման միջոց օգտագործելու համար Ղարաբաղը նրանց բանակցությունների սեղանի շուրջ պետք չէ»,- հեգնանքով նշել է Իսկանդարյանը: Միաժամանակ նա հավելել է, որ համանախագահները հասկանում են բանակցային գործընթացում ԼՂ մասնակցության անհրաժեշտությունը: «Պարզ է, որ Ղարաբաղը չի կարող լինել այս գործընթացի ձևական կողմն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այն, որ առանց Ղարաբաղի կամքի անհնար է լուծել այդ հակամարտությունը, նույնպես պարզ է»,- նշել է նա և հավելել, որ հիմա Ղարաբաղը թաքուն մասնակցում է բանակցային գործընթացին Հայաստանի դիրքորոշման վրա ազդելու միջոցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |