Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ իշխանություններին մեղադրում է Facebook-ում «Սարդարապատ» խմբի էջը կոտրելու մեջ![]() ![]() PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնողական խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Facebook-ում «Սարդարապատ» խմբի էջը կոտրելու մեջ: Այդ մասին նա հայտնել է PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքով, «Սարդարապատը» դեռևս հունիսի 23-ից հետո, երբ արգելվեց շարժման հանդիպումը երիտասարդության հետ, նախազգուշացրել էր, որ իշխանությունները ծրագրում են սոցիալական ցանցերում այլախոհների դեմ արշավ սկսել: Նա ավելացրել է, որ «Սարդարապատի» էջը կոտրելը միայն սկիզբն է, և ապագայում կարելի է ևս մի շարք ջարդեր սպասել: Ընդ որում, Սեֆիլյանն ընդգծել է, որ իշխանություններին, միևնույն է, չի հաջողվի հասնել իրենց առջև դրված նպատակներին և ստիպել, որպեսզի այլախոհները լռեն: «Երբ սոցիալական ցանցում էջ են փակում, մենք կարող ենք 4 կամ 10 նոր էջ ստեղծել: Եվ մենք ոչինչ չենք կորցնի, քանի որ կանխավ պահպանում ենք տեղեկատվական բազան»,- նշել է նա: Սեֆիլյանը հաղորդել է նաև, որ մի քանի օր իրենք էջը կպահպանեն ներկայիս տեսքով, որպեսզի բոլորին ցույց տան կատարվածը, իսկ հետո կվերականգնեն ոչնչացված տեղեկատվությունը: Հուլիսի 3-ին կոտրել են «Սարդարապատ» խմբի էջը Facebook-ում և ջնջել խմբի քարտուղարի բոլոր գրառումները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |