Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է հայրենակիցներին Սահմանադրության օրվա առթիվ 5 հուլիսի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհավորել է հայրենակիցներին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրության ընդունումն ամեն ժողովրդի և պետության համար ունի պատմական նշանակություն, այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից, ներքին համերաշխության, կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկն է: Վստահ եմ, որ 1995թ ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005թ ին բարեփոխված ՀՀ Սահմանադրությունը ամուր հիմք է մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար: Կրկին շնորհավորում եմ բոլորիս` Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում ամուր հավատ մեր պետականության ապագայի նկատմամբ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |