Երևանում անցկացվելու է «Իմ ձին իմ թևերն է» ցուցահանդեսը 6 հուլիսի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10–ին Սիրահարների այգում տեղի է ունենալու «Իմ ձին իմ թևերն է» խորագրով լուսանկարների ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսը կազմակերպել է «Կենտավր» հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնը, և ներառում է կենտրոնում երեք տարիների ընթացքում արված լավագույն լուսանկարները, ինչպես նաև Խարբերդի հատուկ կարիքներով երեխաների մանկատան սաների աշխատանքները: Միջոցառմանը հեղինակային երգերի կատարումներով հանդես են գալու Հայաստանի բարդ երգիչները: Բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը ուղղվելու է «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնի կարիքներին, իսկ մանկատան սաների աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի մանկատանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |