Կարեն Կարապետյանը և Վալենտինա Մատվիենկոն կքննարկեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության հարցերը![]() 6 հուլիսի 2011 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով` 2011թ. հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և բանակցություններ, որոնց շրջանակում կքննարկվեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի վավերացում։ Երևանի քաղաքաքապետի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում հանդիպումներ կունենա գործարար շրջանների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |