Վ. Ստամբոլցյանը հուղարկավորվելու է հուլիսի 8-ին Սովետաշենի գերեզմանատանը 7 հուլիսի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին սրտի կաթվածից մահացել է հայտնի երգեհոնահար, երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը: Երգեհոնահարի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Վահագն Ստամբոլցյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու հուլիսի 7-ին, ժամը 18:00-ին Սբ. Գևորգ եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը` հուլիսի 8-ին, ժամը 12:00-14:00-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորության արարողությունը կայանալու է Երևանի Սովետաշենի գերեզմանատանը, տեղեկացնում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Այս տարի Ստամբոլցյանը տոնում էր իր 80-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգաշար էր կազմակերպել Հայաստանի տարբեր շրջաններում: Կապանում հունիսի 17-ին տված համերգից հետո, Ստամբոլցյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |